«Քանի որ պատասխանատվության ստանձնելու հետ կապված իրենք որևէ բան չունեն, իրենք ասել են, որ ժողովուրդ, մենք իշխանություն չունենք, դուք եք իշխանությունը, դուք որոշեք, գնացեք հարստացեք: Հիշե՛ք բոլոր տեքստերը, նույնն էլ պատերազմի ժամանակ է եղել, երբ ասել է՝ ժողովուրդ կռվե՛ք, գնացե՛ք, կռվե՛ք, հաղթե՛ք, նայեք իր ուղերձները: Բա իրենք ինչի՞ համար են, երկրի իշխանությունն ինչի՞ համար է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի երեկվա հայտարարություններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը