Գումարի դիմաց իմ ծրագրի հյուր չեն դառնում. Պոզներ Ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները հերքել է ՀՀ երկրորդ նախագահի հետ հարցազրույցի համար դրամական պարգև ստանալու մասին լուրերը, հայտնում է Sputnik Ближнее зарубежье-ն:
Պոզների խոսքով՝ ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հաղորդավարի հրավերը: Քոչարյանի անձը, Պոզների խոսքով, իրեն հետաքրքիր էր:
«Ի դեպ, ես հաճույքով հարցազրույց կվերցնեի նաև Հայաստանի ներկայիս վարչապետից, բայց...»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը