Մենք ձեռնարկությունները չենք հանձնել մենք վաճառել ենք ռուսներին։ Նման բան ասողների 99 տոկոսն անգամ չգիտեն այդ ձեռնարկությունների ցանկը, որոնք ընդգրկված են եղել գույք պարտքի դիմաց պայմանագրում։ Այդ նույն քանակի մարդիկ չգիտեն նաև, թե ՌԴ-ն որ ձեռնարկություններում ինչ ներկայություն ունի, որքան ներդրում է արել։ Ասել են ասելու համար, որ մարդկանց գիտակցության մեջ նստի։ Այս մասին Yerevan.Today-ի Խոսքի ազատություն հաղորդման ժամանակ ասաց ՀՀ էկոնամիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, անդրադառնալով տարիներ շարունակ շրջանառվող խոսակցություններին, թե ՀՀ-ն ինքնիշխանությունը կորցրեց, երբ ձեռնարկությունները հանձնեց Ռուսաստանին։
«Այդ 100 մլն պարտքը, որը գալիս էր դեռևս 1993 թվականից, մենք հնարավորություն ունեինք բյուջեով պարզապես տալու, բայց այստեղ առաջարկ եղավ որպեսզի տնտեսական համագործակցությունը առավել խորանա Ռուսաստանի հետ և նոր ոլորտներ ընդգրկվեն, առաջարկվեց ընտրել այնպիսի ձեռնարկություններ, որոնք ռուսական հատապես էներգետիկ և ռազմարդյունաբերական իմաստով հետաքրքի կլինեին»,- ասաց նախկին նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը