12 04 2021

Որևէ բան չունեմ ասելու. իմքայլական պատգամավորը՝ գերիների վերադարձի վերաբերյալ կեղծ լուր հայտնելու մասին



Այս պահին կառավարության հնչեցրած կարծիքներին ավելացնելու բան չունեմ: Խորհուրդ եմ տալիս ընդամենը լսել իմ պատասխանը: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ արձագանքելով լրագրողների դիտարկմանը, որ հենց ինքն է առաջինը հայտնել  գերիների վերադարձի մասին, ովքեր այդպես էլ չվերադարձվեցին:

Իսկ հարցին՝ չե՞ք ցանկանում ներողություն խնդրել ծնողներից, պատգամավորը պատասխանեց. «Էլի եմ ասում՝ դիտե՛ք իմ հարցազրույցը, պատասխանն ունկնդրե՛ք և դրանից ավել որևէ բան չունեմ ասելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ