09 04 2021

Ներկայացված Նախագիծը վտանգում է հայ ազգի կապիտալը գոյությունը․ հայտարարություն

Ներկայացված Նախագիծը վտանգում է հայ ազգի կապիտալը գոյությունը․ հայտարարություն

«Գործարար կապերի խորհրդի» հայտարարությունը

Ազգային կապիտալի պահպանություն ու վերահսկողություն

Արտակ Թովմասյանի կողմից ձևավորած «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» հայտարարության շրջանակներում հանրության քննարկմանն է ներկայացվում Ազգային արժեքների պահպանման և Հայաստանի Հանրապետության՝ Հայ ժողովրդի սեփականությունը հանդիսացող կապիտալի արտահոսքի երաշխիքներին վերաբերող ապահովման հիմնախնդիրը:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Նախագիծը հնարավոր է տեսնել հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/3130/about/

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» անդամների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել է ներկայացված նախագիծը և հանգել այն եզրակցության, որ այն ունի հետևյալ խնդիրները.

-Նախագիծն ամբողջությամբ իրավազուրկ է և ներկայացված հիմնավորումներն ու առաջադրված փոփոխություններն իմաստային առումով չեն բարելավում բաժնետիրական բնագավառում առկա խնդիրները:

Մասնավորապես, նախագծի հիմնավորման մեջ հղում է կատարվել ՀՀ կառավարության` 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման վրա: Ավելին՝ այդ հղումը վերաբերվում է վերոգրյալ որոշման հավելված 1-ի 47-րդ էջում նախատեսված «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում» ռազմավարական նպատակին:

Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ խոսքը դատավարության խնդիրների կարգավորման մասին է: Սակայն, շարունակելով վերլուծությունը՝ նույն փաստաթղթի 48-րդ էջի 3-րդ կետում ներկայացված է հետևյալը.

«Ժամանակակից զարգացումներից հետ են մնում նաև կորպորատիվ իրավունքին վերաբերող իրավակարգավորումները, հատկապես՝ շուկայական հարաբերություններին ոչ համահունչ կազմակերպաիրավական ձևերի առկայության պայմաններում: Խոսքը հատկապես վերաբերում է տնտեսական ընկերակցություններին, որոնց վերաբերյալ կարգավորումները գործնականում չեն կիրառվում: Բացի այդ, վերանայման ենթակա են նաև կորպորատիվ իրավահարաբերություններ կարգավորող մյուս օրենսդրական ակտերը՝ «Սահմանափակ պատասխանատվության մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին»՝ դրանցում կորպորատիվ կառավարման ժամանակակից լուծումներին համապարփակ անդրադարձ կատարելու համար:

Հարց առաջին՝

Ինչ կապ ունի «դատական» բարեփոխումները և «կորպորատիվ իրավունքը»՝ զավեշտալի և տարօրինակ համադրություն

Հարց երկրորդ՝

Անգամ եթե դիտարկենք առկա կապը «դատական» բարեփոխումների հետ, ապա «կազմակերպաիրավական ձևեր» և «բաժնետիրացման ծրագիրը» ինչ կապ ունեն վերոգրյալի հետ:

-Նախագծով ներկայացված չեն իրավական ակտի ազդեցության գնահատումն ըստ ոլորտների՝ տնտեսության, ՓՄՁ, սոցիալական, հանրային ֆինանսների, բնապահպանության և այլ:

Առնվազն, ազդեցության գնահատման վերլուծությունը, հնարավորություն կստեղծեր գնահատելու առկա վիճակը և ներկայացված Նախագծի ընդունումից հետո ակնկալվող արդյունքները՝ քանակական և որակական:

Բացի այդ, վերլուծությունը հնարավորություն կստեղծեր հանրությանը՝ պատկերացում կազմելու ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, Հայ ժողովուրդը բաժնետիրական ընկերություններում ինչ չափով ռեսուրսներ են տեղաբաշխվել:

Մասնավորապես,

ա/ Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն ըստ ընկերությունների քանակի և նրանց կապիտալի մեծության՝ Հայաստանի Հանրապետության կապիտալով 100 տոկոս մասնակցությամբ, 50 տոկոսից ավելի մասնակցությամբ և մինչև 50 տոկոսի մասնակցությամբ: Արդյոք կատարվել է այդ կապիտալի գույքագրումը: Իսկ եթե կատարվել է, ապա ինչու չի ներկայացվում հանրությանը:

բ/ Անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում գործունեություն իրականացնող բաժնետիրական ընկերությունների ցանկը և դրան պետք է և պարտադիր է հանել և որևէ ձևով չընդգրկել առաջարկվող բաժնետիրացման ծրագրերում՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, առողջապահության, ռազմարդյունաբերության և հանքարդյունաբերության, ինչպես նաև այլ ռազմական նշանակություն ունեցող ոլորտները:

գ/ Անհարժեշտ է ներկայացնել այն բաժնետիրական ընկերությունները որոնց կառավարումն իրականացվում է կոնցեսիոն պայմանագրերի, հավատարմագրային կառավարման և այլ նմանատիպ սկզբունքների հիման վրա:

ՈՐՈՇՈՒՄ

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» անդամները՝ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ հորդորում և կոչ են անում.

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին

Հայաստանի Հանրապետության կառավարությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը

Հայաստանի Հանրապետության կուսակցություններին ու նախաձեռնող խմբերին

Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպություններին և գործարար համայնքին

Հայ Ժողովրդին

ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԵՎ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը:

Ներկայացված Նախագիծը վտանգում է հայ ազգի կապիտալի գոյությունը և նպաստում է հայ ազգի կապիտալի արտահոսքին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ