09 04 2021

Մենք շարունակելու ենք պարտվել, եթե մեր երկրում իրական և կտրուկ փոփոխություններ չլինեն․ Անի Սամսոնյան

Մենք շարունակելու ենք պարտվել, եթե մեր երկրում իրական և կտրուկ փոփոխություններ չլինեն․ Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «Իշխանության դեմոգրաֆիական շլացուցիչ ստերի մասին» վերտառությամբ: Նա մասնավորապես նշել է՝ մենք շարունակելու ենք պարտվել, եթե մեր երկրում իրական և կտրուկ փոփոխություններ չլինեն: Գրառումը՝ ստորև.

 

«2019 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Մինչև 2050 թվականը պետք է  Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու»: Ինչպես միշտ մարդիկ ծափահարեցին այս շլացուցիչ գաղափարին, առանց հարցնելու՝ բա ո՞նց։

Մեկ տարի հետո՝ 2020 թվականին ոչ միայն չտեսանք 5 մլն-ի սկիզբը, այլև իշխանության տգետ և անպատասխանատու կառավարման հետևանքով մոտավորապես 4000 տղամարդ կորցրինք և հազարավոր կանանց զրկեցինք լիարժեք ընտանիք ունենալու երջանկությունից։ Էլ չասեմ, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ երկրում սեռերի հավասարակշռության խախտման հետևանքով։

 

Ուզում եմ տեղեկացնել, որ հրապարակվել են ՄԱԿ-ի բնակչության կանխատեսումները, համաձայն որի Հայաստանում բնակչության թվաքանակը մինչև 2050 թվականը նվազելու է՝ 2 միլիոն 959 հազար մարդուց հասնելով 2 միլիոն 816 հազարի։ ՀՀ-ում գրանցվել է ծնելիության ամենացածր գործակիցը տարածաշրջանում։

Իսկ Ադրբեջանում, Թուրքիայում և Իրանում բնակչությունը կաճի։

Սա ահազանգ է, որ մենք շարունակելու ենք պարտվել, եթե մեր երկրում իրական և կտրուկ փոփոխություններ չլինեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ