Փաշինյանը անում է նույն բաները, ինչ ժամանակին արել է Սերժ Սարգսյանը՝ ատոմակայան, ՀՀ-Իրան երկաթգիծ: Այս մասին ապրիլի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ իշխանությունն արդեն նախընտրական քարոզարշավ է անում:
«Նայում են, թե այն ժամանակ ինչ է խոսացվել, ինչ կա տենց հնչեղ, նույնը խոսում են։ Ի՞նչ ատոմակայան, դուք ռազմագերի չեք կարողանում վերադարձնել, դուք ատոմակայան կառուցո՞ղ եք, դուք մի գեղի կլուբ չեք կարող սարքել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը