Երբ ինքնաթիռը այնտեղից դուրս է գալիս, հայկական կողմը նախօրոք իմանում է, թե քանի գերի է գալիս, եթե դա էլ չեն իմացել, ես էլ ասելիք չունեմ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ այս իշխանությունն անկարող է որևէ բան անել, բանակցելու անկարող են, բացի այդ, որևէ մեկը լուրջ չի ընդունում, համապատասխան արձագանքել էլ չեն կարողանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը