02 04 2021

Եղել են շատ մութ կողմեր Շուշիի անկման հետ կապված, որոնք դեռ կպարզվեն. Սեյրան Օհանյան



Սա մեծ կորուստ է ոչ միայն իր ընտանիքի համար, այլ նաեւ հայ ժողովրդի համար։ Այս մասին ապրիլի 2-ին, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Հասկանալի է, կյանքի եւ բնության փիլիսոփայությունը, որ մարդ մեկ օր ծնվում եւ մեկ օր էլ նրա մարմինն անջատվում է հոգուց։ Կարծում եմ՝ Կոմանդոսի հոգին միշտ վառ է լինելու եւ միշտ ջերմացնելու է մեր մատաղ սերնդին։ Նրա անցած ճանապարհին, նվիրվածությունը հայրենիքին, վառ օրինակ պետք է հանդիսանա նաեւ ռազմական ուսուցման մեջ։ Նրա հետ ծանոթացել եմ 1990-ականներին։ Ավելի խորությամբ ճանաչել եմ նրան Շուշիի օպերացիայից առաջ։ Նա Շուշիի ազատագրման խորհուրդն է հանդիսանում։ Նա ինձ հարազատ անձնավորություններից մեկն է։ Կարծում եմ՝ Կոմանդոսին շատ ավելի լավ ճանաչողներից մեկն եմ ես, որի հետ նաեւ անցած ճանապարհ ունեմ։ Կուզեի, որ իր հոգին լուսավորվեր, մենք իրեն միշտ կհիշենք»,- նշեց նախկին նախարարը։

Մանրամաները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ