Պատերազմը չի ավարտվել, կա հարաբերական հրադադար։ Այս օերին անցնող այդ խայտառակ կապիտուլյացիայից հետո թշնամին շարունակում է ոտնձգությունները։ Այսօր ևս թշնամու կողմից կա մեր առջև դրված պահանջներ, հետևաբար պետք է լինենք զգոն։ Այս մասին Եռաբլուրում լաևրգորղների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են։
«Իսկ խաղաղություն պարտադրելու և երկրում կայունություն և անվտանգություն ունենալու համար պետք է ունենաս ադեկվատ ղեկավարություն, որը ծնկի չի իջել թշնամու առջև, վերակազմակերպես բանակը և կարողանաս պաշտպանել քո հայրենիքը, բայց այսօրվա մեր քաղաքական գիծը գնում է այլ ուղղությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը