Խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունն այլևս կասկածի տակ է դրված։ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ձեր ընդունած ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը: Սա լինելու է ձեր ավարտը, որովհետև որ ուժն իր համար Սահմանադրություն կամ Ընտրական օրենսգիրք է ընդունել, ինքն իր գլուխը կտրել է», - ասաց նա:
Նա դիմելով ժողովրդին՝ ասաց, որ նրանց զրկել են նախագահ, քաղաքապետ ընտրելու իրավունքից, հիմա էլ զրկում են պատգամավոր ընտրելու իրավունքից:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը