Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագիծը ներկայացնող Վահագն Հովակիմյանին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց տվեց, որ այս նախագիծը նոր է և չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողով ուղարկված տարբերակին, ինչու են խաբում մարդկանց: Հարցին ի պատասխան Վահագն Հովակիմյանն ասաց, որ սա նոր օրենսգիրք չէ, այլ զուտ փոփոխություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը