«Մինչև մի քանի օր առաջ ՀՀ ԱԱԾ կարևոր կառույցներից մեկի՝ ԱԽ շենքի մոտ, որն արդեն իր խորհրդի քարտուղարով դարձել է Հայաստանում Թուրքիայի դեսպանատուն, իսկ խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսուհետ հանգիստ կարող է ասել, որ Հայաստանում Թուրքիայի դեսպանն է: Մարդ և կառույց, որը Նիկոլ Փաշինյանի ձեռքում դարձել է գործիք հայ ժողովրդի հիշողությունն ուրանալու, հայ ժողովրդի պայքարն ուրանալու, մեր 1,5 միլիոն նահատակներին մոռանալու և Էրդողանի ու Թուրքիայի գիրկն ընկնելու համար. այդ մարդիկ պետք է դուրս նետվեն պետական համակարգից, քանի որ հստակ քայլերով Արցախյան պատերազմում տանուլ տալուց հետո հիմա Հայաստանին նետում են արդեն Թուրքիայի գիրկը»,- ԱԽ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը