26 03 2021

Ադրբեջանին տարածքներ հանձնելու խոսակցությունները ազդում են ներդրումների վրա. Տավուշի մարզպետ



Տավուշի սահմանում ամեն ինչ հանգիստ է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Մենք որևէ սահմանային փոփոխության քննարկում, որևէ տեղեկատվություն չունենք», - ասաց նա։

Ինչ վերաբերում է ռուս զինվորների այցելությանը մարզ, մարզպետն ասաց, թե դա մշտական բնույթ ունի ու կապված է ՊՆ-ի ֆունկցիաների հետ։

«Մնացած հարցերով խնդրում եմ դիմեք Պաշտպանության նախարարություն», - հորդորեց Չոբյանյանը։

Նա պնդեց՝ Տավուշի մարզից տարածքների հանձնում չի լինելու:

«Ես բացառում եմ Տավուշի մարզի շրջաններ հանձնելու գործընթացը, եթե Տավուշի մարզի սահմանին որևէ վտանգ լինի, առաջինը ես կկանգնեմ այդ սահմանին վտանգը չեզոքացնելու համար», - ասաց մարզպետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ