News.am-ը գրում է․ Դատավոր Մհեր Պետրոսյանը երեկ երեկոյան ժամը 20.00-ի կողմերը գրությամբ դիմել է ԲԴԽ-ին, նա գտնում է, որ իր նկատմամբ ճնշումներ կան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԲԴԽ նախագահ ռուբեն Վարդազարյանը՝ հավելելով, որ կյանքին սպառնացող վտանգի մասին խոսք չկա:
Նա չցանկացավ ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչ է գրված դատավորի դիմումում. «Ես չեմ մեկնբանում եւ իրավասու չեմ մեկնաբանել այսօր օրենքով սահմանված կրգով ԲԴԽ-ն կարձագանքի: ԲԴԽ-ն նամակն ստանալուց 15 րոպե հետո հավաքվել է ամբողջ կազմով, հրավիրվել է Մհեր Պետրոսյանը, զրուցել ենք իր հետ եւ այսօր առավոտյան աշխատանքային օրը սկսվելուց հետո 1-2 ժամվա ընթացքում ԲԴԽ-ն կարձագանքի»:
Ռուբեն Վարդազարյանը նաեւ հավելեց, որ դատավորի դիմումից հետո անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել հնարավոր ճնշումների հետ կապված:
Հիշեցնենք, որ Մհեր Պետրոսյանը Օնիկ Գասպարյանի գործով այն դատավորն է, որը միջանկյալ միջոց կիրառելու որոշում էր կայացրել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը