Ազգային ժողովում «Իմ քայլը» լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Վաչե Տերտերյանից հետաքրքվեց Երևանում գծանշումների բացակայության մասին։
«Ցանկացած վարորդ թերևս կհաստատի, որ մարդիկ տեսողական հիշողությամբ են մեքենա վարում և գծանշումները գարնանն ասում են աշնանը կանենք, աշնանն ասում են գարնանը կանենք։ Ինչո՞ւ չեն կատարվում Երևան քաղաքում գծանշումները և ինչո՞ւ է դարձել վտանգավոր Երևանում մեքենա վարելը»։
Տերտերյանը չհամաձայնվեց, որ չեն կատարվում գծանշումներ, թեպետ նշեց, որ գուցե չեն կատարվում այն ծավալով, որոնք պետք է իրականցվեն։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը