25 03 2020

Շուշան Փաշինյանին մեքենա վարել սովորեցնելու համար Աննա Հակոբյանը տուգանվել է

Շուշան Փաշինյանին մեքենա վարել սովորեցնելու համար Աննա Հակոբյանը տուգանվել է

Tert.am-ը գրում է․ «Այսօր մամուլում' հղումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղջկա ինստագրամյան էջին, հրապարակում էր արվել, որ անչափահաս Շուշան Փաշինյանին մեքենա վարել է սովորեցնում Մարիամ Փաշինյանը։ Այս առնչությամբ պարզաբանում ստանալու համար այսօր Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվության վարչություն, պարզելու համար, թե ոստիկանությունը տեղյա՞կ է հրապարակմանը և ինչ միջոցներ է ձեռնարկվել։

Tert.am-ի գրավոր հարցին ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնել են. «Ձեր կողմից նշված տեսանյութի հետ կապված հարուցվել է վարչական վարույթ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձին տրանսպորտային միջոցը հանձնելու համար, և կիրառվել է վարչական պատասխանատվություն: Տուգանքը վճարվել է»։

Ոստիկանությունը պատասխանում տուգանքի չափը չի նշել, սակայն Tert.am- ի տեղեկություններով տուգանքը կազմել է 10.000 դրամ, տուգանվել է Աննա Հակոբյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ