25 03 2021

Դուք՝ որպես ԱԺ նախագահ, պարտավոր եք հաշվի առնել բոլոր պատգամավորների շահերը. Գոռ Գևորգյան



«Պարոն Միրզոյան, գիտե՞ք ինչն է խնդիրը, դուք խորհրդարանական պետության խորհրդարանի նախագահն եք, և ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք ոչ միայն խորհրդարանի ձեզ ծափահարող զանգվածի նախագահն եք, այլ նաև այն զանգվածի, ովքեր ձեզ չեն ծափահարում և այսօր ցանկանում են մի խումբ պատգամավորների կողմից իրենց հուզող շահերը արտահայտել»,- այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» լքած պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր անպատասխան մնացած հարցին:

Պատգամավորի հարցը վերաբերում էր ՄԻՊ ֆինանասավորման կրճատմանը և վերջին շրջանում կառույցի նկատմամբ կառավարության վերաբերմունքին և նիստերին չհրավիրելուն:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ