Կառավարությունը երեկ ցուցաբերեց քմահաճ վերաբերմունք «Իմ քայլից» դուրս եկած երեք պատգամավորների հարցերին, իսկ դուք պարտավոր էիք միջամտել, քանի որ բոլորին եք ներկայացնում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա, մասնավորապես հիշեցրեց, որ ինքը հարց է ուղղել կառավարության անդամներին Հրանտ Մաթևոսյանի թանգարանի շուրջ ստեղծված աղմուկի հետ կապված, ինչի պատասխանը հետաքրքրում է բոլորին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը