Հարգելի կառավարություն, վերջերս Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի տնօրենը բավականին աղմուկով հրաժարվեց կառավարության հետ համագործակցել՝ պատաճառաբանելով, որ կառավարությունը խախտում է պայմանավորվածությունները և ըստ էության հրաժարվում է ֆինանսական օգնությունից և պարտավարություններից, որոնք ստանձնել էր։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա հարց ուղղեց․ «Ուզում եմ հասկանալ՝ ինչու է այդ գնահատականին արժանացել Հրանտ Մաթևոսյանի հիմանդրամը, կուզեի հիշեցնել նաև վարչապետի խոսքերը այդ մասով, որ քննարկումներից մեկի ժամանակ արժևորել է Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգությունը և այդ թանգարանը և հիմանդրամը ներկայացնող և տարածող մշակութային կենտրոն համարել ու հիմա, փաստորեն, կառավարությունը հրաժարվում է համագործակցել հիմանդրամի հետ»։
Սակայն պատգամավորի հարցը մնաց անպատասխան, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորեց գրավոր ուղղել իր հարցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը