24 03 2021

Ինչո՞ւ է Գևորգ Պետրոսյանը դեմ քվերակել ռազմական դրության չեղարկմանը



Այն ժամանակ, երբ ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարվեց, դրա հիմքերը չկային: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Հիմա, երբ Հայաստանի գլխին պատերազմի վտանգ է կախված, վերացնում են ռազմական դրությունը: Դրա համար էլ ես դեմ քվեարկեցի: Թե չէ այստեղ տարբերվելու, անհարկի հակադրվելու խնդիր չկար: Ես այդպիսի հավակնություններ չունեմ»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞նց ռազմական դրություն հայտարարելու վտանգ չկար, երբ պտերազմ էր սկսվել, Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ Հայաստանի սահմաններին վտանգ չէր սպառնում. «Պատերազմն Արցախում էր, բբայց «Ռազմական դրության մասին» օրենքում հստակ նշվում է ՀՀ սահմանների անվտանգության մասին: Հիմա, երբ թուրքն ամեն օր մի գյուղ է վերցնում, Հայաստանի սահմանի վրա է գրոհում, պատերազմի վտանգը շատ տեսանելի է, ես գտնում եմ, որ պետք չի ռազմական դրությունը վերացնել: Հակառակը, պետք է ամեն ինչ անել սահմանների անձեռնմխելիությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ