Վերջին պատերազմում պարտության պատճառներից մեկը նաև ԶՈւ-երում հաճախակի փոփոխություններն են եղել, դա վերաբերում է նաև ԳՇ պետին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Երբ որ Հանրապետության նախագահը, որը հանդիսանում է մեր պետության գլուխը, հետ է ուղարկում առաջարկությունն ու ասում՝ ինչ-ինչ պատճառներ կան այդ մարդուն չնշանակելու կամ ազատելու, իսկ նշանակումներն ու ազատումները իրականացվում են ծառայողական քննություն ու հիմավորված միջնորդությունների արդյունքում, այս առումով այս ամբողջ գործընթացն իմ համար անընդունելի է», - ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը