22 03 2021

Տղամարդը առավել ևս սպան ու գեներալը չի կարող ծնկի գալ ու լիզել երկիրը կործանման տանողի առաջ․ Թաթուլ Պետրոսյան

Տղամարդը առավել ևս սպան ու գեներալը չի կարող ծնկի գալ ու լիզել երկիրը կործանման տանողի առաջ․ Թաթուլ Պետրոսյան

Քննչական կոմիտեի գլխավոր վարչության նախկին պետ Թաթուլ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

 

«Ամաչում եմ

Սիրելի հայրենակիցներ․

 

Ես արդեն երկար ժամանակ է, որ էլ չեմ զարմանում մեր երկրում տեղի ունեցող ազգակործան դեպքերի վրա, դա բոլորի համար պարզ է, որ այս իշխանությունները թուրքի կամակատար են։

Բայց այս ամենի պայմաններում ես ամաչում եմ․

-որ դեռ այս անհայրենիք ու սրբություն չունեցողն է ինձ, իմ պետությունն ու իմ ամբողջ ազգին ներկայացնում,

-որ անպատիժ հարձակվեց մեր սուրբ եկեղեցու վրա,

-որ փոխեց մեր Պատմությունը, Հայ գրականությունն ու ավանդական հայ մարդու տեսակը,

-որ փոխեց ու կործանեց մի ամբողջ արժեհամակարգ, որտեղ մարդն ուներ պատիվ ու արժանապատվություն,ուներ հայրենիք, ուներ սրբություններ, հող ու ջուր, պապերի գերեզմաններ,

-որ կար հոյս ու լույս վաղվա օրվա ու ապագայի հանդեպ։

Եվ հիմա ես ամաչում եմ, որ մենք ոչինչ չկարողացանք անել այս արհավիրքի դեմն առնելու համար։

Իր լկտի ստերին, անօրինականություններին, բռություններին, հակասահմանադրական գործողություններին ու անբարոյական ապրելակերպին մենք փորձեցինք հակադարձել բարոյականությամբ ու օրինականությամբ։ Մի բան, որը իշխող ստորությանը համարժեք չէր կարող լինել։

Այսօր ես ամաչեցի նաև գենշտաբի և ՊՆ–ի ղեկավար կազմի փոխարեն։ Ես ամաչեցի որպես քաղքացի, որպես տղամարդ, որպես գեներալ։

Լավ բա որտե՞ղ է ձեր տղամարդկությունը, ձեր պատիվն ու արժանապատվությունը։ Դուք վեր եք թռնում «ոտքի» հրամանի տակ, հեզ ու նրբին սեթևեթելով լսում մի ստահակի խոսքը, որը կործանեց մեր Արցախը, մեր երկիրն ու մեր բանակը ու ոչ մի ծպտուն չեք հանում։

Տղամարդը առավել ևս սպան ու գեներալը չի կարող ծնկի գալ ու լիզել երկիրը կործանման տանող, բանակը վարկաբեկող, հայրենիքը թուրքին մեր հերոսների կյանքի գնով հանձնողի առաջ։ Դուք ավելի քան 40 գեներալ ու գնդապետ հիշեք ինչ եք ստորագրել։

Հիմա եթե կարող եք պատվով ու արժանապատվությամբ փորձեք նայել ձեր կնոջ, ձեր զավակների ու դեռ փառք աստծու չզոհված ձեր զինվորների աչքերին։

Պատիվ ունեմ եթե ձեր մեջ դա դեռևս մնացել է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ