Նիկոլ Փաշինյանը մեսիջ էր ուղարկում արևմուտքին, որ ինքն արդեն լիարժեք պատրաստ է հրաժարվել ՀԱՊԿ-ի անդամակցությունից: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն անդրադառնալով իտալական լրատվամիջացին Փաշինյանի տված հարցազրույցին:
«Վերջին շրջանում ոբոլոր նման կարգի խոսակցությունները ուղղված են ռուսական ուժերի տարածաշրջանից դուրս մղմանը, որի պատվերը տրված է արևմուտքից: Դրա այլընտրանքը ՆԱՏՕ-ն է, իսկ այդ կառույցում հիմնական դերակատարը Թուրքիան է, որը չի կարող նույնսիկ քննարկվել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը