12 11 2023

Թաթուլ Պետրոսյանը հրաժարվում է ավագանու մանդատից՝ պայքարը շարունակելով Դաշինքի կազմում

Թաթուլ Պետրոսյանը հրաժարվում է ավագանու մանդատից՝ պայքարը շարունակելով Դաշինքի կազմում

 

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Հարգելի՛ հայրենակիցներ,

«Մայր Հայաստան» դաշինքի կազմում մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին՝ ստացել եմ Երևանի ավագանու մանդատ:

Տեղեկացնում եմ ձեզ, որ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ քննարկումների արդյունքում որոշել ենք, որ մեր հռչակած քաղաքական նպատակներին հասնելու համար իմ գործունեությունն առավել արդյունավետ կլինի ոչ ավագանու կազմում, քանզի աշխատանքի որոշակի բաժանում է լինելու: Այդ իսկ պատճառով հրաժարվում եմ ավագանու մանդատից:

«Մայր Հայաստան» խմբակցությանը, իմ թիմակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք՝ ի շահ երևանցիների ու մեր մայրաքաղաքի:

Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ «Մայր Հայաստան» շարժման և նրա առաջնորդի հետ շարունակելու եմ քաղաքական պայքարը՝ հանուն մեր երկրում քաղաքական փոփոխությունների, հանուն Հայաստանի անվտանգության, զարգացման ու հանուն արցախահայության խնդիրների լուծման:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ