22 03 2021

Դուք էլ, որ այդ տարիքում լինեինք, ցանկություն կունենայիք գնալու վարչապետի հավաքին․ ԿԳՄՍ նախարար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ դպրոցականների մասնակցությամբ հավաքին ինչպե՞ս եք վերաբերվում հարցին` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց․ «Ես կարող եմ ասել, որ մենք որևիցե առնչություն այդ երեխաների` այնտեղ գտնվելու հետ, չունենք»։

Հարցին՝ քանի որ առջևում քարոզարշավ է, հնարավո՞ր է կոչ անեք դպրոցի տնօրեններին, որպեսզի երեխաներին չներգրավեն այդ միջոցառումներին, նախարարը զարմացավ․ «Ի՞նչ է նշանակում՝ կոչ անել, որ չներգրավեն։ Այդ հարցը մեր օրակարգից դուրս է․ պետք չի դա փաթաթել մեր վզին։ Մարդիկ ազատ են․ որևիցե մեկը չի բռնանալու և չի բռնացել այս ընթացքում որևիցե մեկի կամքի և նրա գտնվելու վայրի տեղորոշման ընտրության, այդ իրավունքի վրա»։

Հարցին՝ այսինքն ինքնաբո՞ւխ են գնացել երեխաները․ Դումանյանն ասաց․ «Կարծում եմ` ինքնաբուխ է։ Դուք էլ, որ այդ տարիքում լինեինք, ցանկություն կունենայիք գնալու, ներկա գտնվելու»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ