22 03 2021

Բանակը մինչև վերջ քանդելու Ալիևի հանձնարարությունը վստահված է Արտակ Դավթյանին. Արթուր Ղազինյան

Բանակը մինչև վերջ քանդելու Ալիևի հանձնարարությունը վստահված է Արտակ Դավթյանին. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Խոնարհ հարսիկի դեմքով այս «գեներալը», ով ուղիղ պատասխանատվություն է կրում ՀՀ Զինված ուժերի կազմաքանդման և մարտունակության թուլացման համար, ադրբեջանական հատուկ օպերացիայի շրջանակներում իրեն հռչակել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Եթե հիշում եք, Ալիևը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ Հայաստանին բանակ պետք չէ և տարակուսանք հայտնեց Ռուսաստանի դեսպանի` Հայակական բանակը արդիականացնելու Ռուսաստանի մտադրության մասին հայտարարության վերաբերյալ։

Վերջին հինգ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ապացուցեցին, որ Ալիևի հանձնարարությունները Փաշինյանի կողմից ընդունվում են անվերապահ և ենթակա են կատարման։

Հայկական բանակը մինչև վերջ քանդելու Ալիևի հանձնարարության կատարումը վստահված է Արտակ Դավթյանին, ում Փաշինյանն արդեն` օրենքի կոպիտ խախտումով, հռչակել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, ով արդեն ձեռնամուխ է եղել այդ առաքելությանը։

Ադրբեջանական գործակալներին և առանձնահատուկ հիմարներին ի գիտություն. Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, իսկ դրա դեմ ցանկացած գործողություն կորակվի որպես հանցագործություն»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ