22 03 2021

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին իրավիճակը կտրուկ փոխվեց

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին իրավիճակը կտրուկ փոխվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է․

«Մոտ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը 1997-ին ուներ ընդամենը 470 հազար աշխատատեղ, արդյունքում՝ սոցիալական ծանր վիճակ և խորը ճգնաժամ։ Բարձր որակավորում ունեցող մասնագետներն արտագաղթում էին։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին իրավիճակը կտրուկ փոխվեց։ Ներդրումների ներհոսքի, տնտեսության շարունակական զարգացման արդյունքում՝ ստեղծվում էին նոր աշխատատեղեր։ Հայաստանը դարձել էր գրավիչ՝ աշխատաշուկայի բոլոր մակարդակների համար, մասնագետները վերադառնում էին՝ այստեղ աշխատելու։ Արդեն 2007-ին ավելի, քան 1,2 մլն մարդ ուներ աշխատանք՝ վաստակելով անհամեմատ ավելի շատ, քան 90-ականներին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ