Հարձակումը ԲԴԽ նախագահի և այն դատավորների նկատմամբ, որոնք անկախություն են դրսևորում, որոնք որ փորձում են հակադրվել քաղաքական իշխանության ցանկություններին նպատակն է ցույց տալ ուժի գործադրմամբ, որ տեսեք մենք կարող ենք նաև օրենսդրական փոփոխություններով ձեզանից յուրաքանաչյուրի մասով սկսել վարույթներ և պատասխանատվության ենթարկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Քաղաքական իշխանության ուզուրպացիոն քաղաքականությունը շարունակվում է, ինչին վերջ տալու համար ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է համախմբվեն»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը