«Այս նախագիծը ես ուղղակի դիտում եմ օրեր առաջ շատ ցինիկ ձևով ԱԺ փոխոսնակի կողմից արտահայտված դատարանները վերցնելու մտադրության և քաղաքական նպատակի ներքո: Հիմա ես օրինակ՝ անիմաստ եմ համարում դիալոգը իմքայլական պատգամավորների հետ: Ես՝ որպես քաղաքացի, պահանջում եմ այնտեղ նստած ընդդիմադիր համարվող պատգամավորներից, որոնք գալստուկները կապել, եկել են և ինչ-որ հարցեր են տալիս՝ իսկ ինչ կլինի, որ այս տառն այսպես, սա ինչ նպատակով է. ես կարծում եմ, որ դրա ժամանակներն անցել են:
Այս նախագիծն իրենից ներկայացնում է Սահմանադրության ամենակոպտագույն խախտումը հետևյալ դրսևորումներով՝ ով է տեսել, որ դատավորը գործ քննի և ինչ-որ մի մարմին ընթացքում որոշի, որ այդ գործը դատավորից վերցնում է, նման բանն ուղղակի անպատկերացնելի է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը