Բացարձակապես ոչ ոք իրավունք չունի վիրավորել կամ առավել ևս ֆիզիկական ուժ կիրառել լրագրողների նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Իշխանության ամենաթողության, ամբարտավանության ու անդաստիարակության հերթական ցայտուն դրսևորումը, որն իհարկե չեն դատապարտի իշխանության կարկառուն ներկայացուցիչները: Օրը ցերեկով ամենավերջին խուլիգանի պահվածքով նախարար կոչվող անձը բռունցքներով հարձակվում է լրագրողի վրա, բռնություն գործադրում, վնասում գույքը... Համաձայնեք, որ ամբողջ օրը ժողովրդավարության մասին աղաղակողները տարօրինակ պատկերացում ունեն ժողովրդավարության ու ընդհանրապես հանդուրժողականության մասին: Հիշե´ք մեկընդմիշտ, որ թեպետ ձեր համար այլևս սովորական է դարձել հոխորտանքն ու բռունցքները տարբեր ուղղություններով անկանոն թափահարելը, բայց ոչ ոք, բացարձակապես ոչ ոք իրավունք չունի վիրավորել կամ առավել ևս ֆիզիկական ուժ կիրառել լրագրողների նկատմամբ: Դա ականջներիդ օղ արեք...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը