«Մենք տեսանք, որ այդ մեթոդը՝ ընտրել անցումային վարչապետ մինչ օրս չի ստացվել, որովհետև վարչապետը հրաժարական չի տվել՝ որևէ հանգամանքով և ճգնաժամը խորանում է: Հիմա, որպեսզի ճգնաժամից դուրս գանք «Լուսավոր Հայաստանն» արեց զիջում և ասաց, որ եթե ԳՇ-ի խնդրից մի կողմ կքաշվեք, մենք պատրաստ ենք գնալ ձեր առաջարկած ճանապարհով, այսինքն կնքել հուշագիր, որ մարդ չենք առաջադրում, որից հետո իշխանությունն էլ չգնաց զիջման:
Դրանից հետո մյուս հայտարարությունն արեցինք, որ չնայած դուք անզիջում եք բոլոր ձեր առաջացրած պրոբլեմների համատեքստում, սակայն երկրում թիվ մեկ խնդիրը քաղաքական ճգնաժամը լուծելու համար շարունակում է լինել արտահերթ ընտրությունների օրակարգը, և «Լուսավոր Հայաստանը», եթե մինչև հունիսի մեկը կազմակերպվեն արտահերթ ընտրություններ, պաշտոնապես հայտարարեց, որ չի առաջադրի վարչապետի թեկնածու վարչապետի հրաժարականի պարագայում և չի խոչընդոտի, միայն թե խորհրդարանը լուծարվի և գնանք ընտրությունների:
Հիմա արդեն որևէ խոսակցության հետ կապված մենք որևէ պայմանավորվածություն չենք կարող ունենալ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը