«Սրացումներ են լինելու, ավելի լավ, թող սրացումներ լինեն, միայն թե հարցը լուծվի: Ինձ ուրիշ սրացում է վախեցնում: Ինձ սարսափեցնում է այն սրացումը, որը տեղի է ունենում Սյունիքի շուրջ ու Ալիևի այն ձգտումը, ով հասկանում է, որ այսօր Նիկոլը կա, վաղը չի լինելու, Նիկոլի օրոք հնարավոր է անել այն, ինչ հնարավոր չէ լինի անել իրենից հետո: Այդ սրացումն է ինձ վտանգավոր թվում, իսկ ներքին սրացումները գնում են հայրենիքը դավաճանողների, թշնամիներին ծառայողների և երկրին նվիրված մարդկանց մեջ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց . «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը