Բավական է փրկիչներ փնտրենք, բավական է։ Ամեն անգամ ունենում ենք հիասթափություն և հուսախաբություն։ Չեմ կարող չասել, որ դա որոշակի տեխնոլոգիա է, որն օգտագործվում է, չեմ կարող չասել, որ, իմ կարծիքով, դա արվում է միտումնավոր, որպեսզի պայքարող հայության մոտ փորձեն ոգին, այդ ուժի ողնաշարը ջարդեն։ Քաղաքական ուժերի ղեկավարները, առաջնորդները չպետք է տրվեն այդ սադրանքներին, և չպետք է հերթական անգամ ընկնեն այդ ծուղակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:
Անդրադառնալով Հանրապետության նախագահի՝ քաղաքական ուժերին իր մոտ հրավիրելուն, Ա. Հակոբյանն ասաց. «Իրավաբանորեն հաստատված մի շարք փաստեր կան, որոնք հանձնվել են դատախազությանը, ապացուցում են, որ իրականացվել է պետական դավաճանություն եղած իշխանախմբի կողմից։ Եղած իշխանախմբի մաս է կազմում նախագահ կոչվող Արմեն Սարգսյանը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը