11 03 2021

Ինձ համար էլ որպես պատգամավոր հաճելի չէ աշխատել մի երկրում, որն անընդհատ հիվանդի պես ցնցվում է․ Սամսոնյան



Մենք արտահերթ ընտրություններ ենք պահանջում, որովհետև այլ ելք չկա։ Արտահերթ ընտրությունները այն կարմիր գիծն է, որ մենք պետք է քաշենք, որ երկիրն ընկնի զարգացման ռելսերի վրա, հակառակ դեպքում ոչ մի բան տեղից չի շարժվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Եթե ես իմանամ մյուս խորհրդարանում պատգամավոր չեմ լինի, դա ինձ համար որևէ նշանակություն չունի։ Ինձ համար էլ որպես պատգամավոր հաճելի չէ աշխատել մի երկրում, որն անընդհատ հիվանդի պես ցնցվում է»,- ասաց Սամսոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ