10 03 2021

Փաշինյանին թվում էր, եթե ինքը հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ նորմալ կլինի, բայց այդպես չի․ Մանուկյան



Ընդդիմությունն ունի մեկ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանին հանել այնտեղից. Բանակի դիրքորոշումը բարենպաստ է դրա համար, և այդ դիրքորոշումը մնացել է: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Օնիկ Գասպարյանը դուրս է եկել, դիմել է վարչական դատարան: Ինչ ձևերով պետք է այդ հարցերը լուծվեն, դա իրավաբանների հարց է: Մեր նպատակը մնացել է նույնը։ Նիկոլ Փաշինյանին թվում էր, թե եթե ինքը հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ նորմալ կլինի, բայց  այդպես չի։ Բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը  վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը»,-ասաց Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ