ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Ազգային ժողովի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց, որ թվով չեն պայմանավորում իրենց գործողությունները, թեպետ ողջ գիշեր Բաղրամյան պողոտա քաղաքացիների հոսքը չի դադարել։ Նա նշեց, որ իրենց գործողությունները չեն պայմանավորում ոչ Արմեն Սարգսյանի, ոչ էլ ԳՇ պետի հետ։
Պատասխանելով հարցին խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ նշանակել Արտակ Դավթյանին, նա նշեց․
«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի մտքում Արգիշտի Քյարամյանն է, կամ՝ իր աներձագը: Իրենց ուղեղն այն մակարդակից վերև չի բարձրանում: Այնքան բան կարելի է խոսել Զինված ուժերից: Այն ավերի մասին, որը բերեց Նիկոլ Փաշինյանը, մի օր «Ոտքի, դատարանն է գալիս» հնչյուններից հետո կխոսվի: Այդ խելագարի պատճառով մենք մեր 30 տարիներն ենք կորցրել»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը