09 03 2021

Որ կողմում կհայտնվի Ոստիկանությունը վաղն առավոտյան՝ պետական շահի՞, թե՞ դավաճան իշխանության․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Որ կողմում կհայտնվի Ոստիկանությունը վաղն առավոտյան՝ պետական շահի՞, թե՞ դավաճան իշխանության․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է երկրում ստեղծված իրադրությանը։ Գրառման մեջ ասվում է․

«Վերջը Ոստիկանությունն էլ եկավ հասավ պատմական ջրբաժանին։ Ոստիկանապետ Վահե Ղազարյանի այս ժամերին ընդունած որոշումից է կախված լինելու, թե որ կողմում կհայտնվի նրա ղեկավարած համակարգը վաղն առավոտյան՝ պետական շահի, թե՞ դավաճան իշխանության։

Շատ բաց ու անկեղծ եմ ուզում ասել՝ ես լիահույս եմ, որ ոստիկանությունը վաղը կարժանանա արժանապատիվ քաղաքացիների ծափահարություններին և շնորհակալ վերաբերմունքին։ Հարգելի ոստիկաններ, հարգելի ոստիկանապետ, եկել է ձեր աստեղային ժամը։ Ուղղակի խնդրում եմ, չսխալվեք։ Այդ սխալը շատ ծանր կնստի մեր պետության ու ժողովրդի վրա։ Կանգնեք Հայոց Բանակի կողքին։ Անմասն մի մնացեք համազգային վերելքի այս պայքարին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ