09 03 2021

Իշխանությանն առաջարկում եմ գործարք. Արթուր Ղազինյան

Իշխանությանն առաջարկում եմ գործարք. Արթուր Ղազինյան

Օրեր առաջ լրատվամիջողներից մեկին տված հարցազրույցում «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը հայտարարել էր, որ, իր տվյալներով, 44 - օրյա պատերազմում մեր զոհերի թիվն անցնում է 10.000-ից։ Նա նաև նշել էր, որ զոհերի կոնկրետ և ճշտված թիվը պարզ կդառնա իշխանափոխությունից հետո։ Ֆեյսբուքյան էջում անդրադառնալով թեմային՝ Ղազինյանն իշխանությանը գործարք է առաջարկել:

«Հարցազրույցից անմիջապես հետո ստախոս և կեղծարար իշխանության քարոզիչները, ստախոս և խաբեբա Նիկոլ Փաշինյանի հրահանգով, «հաղթելու ենք» և «դագդիգական նահանջի» փիառի շրջանակներում իմ կողմից հրապարակված տեղեկությունը որակեցին որպես «կեղծ»։ Որպեսզի մեր հանրության մոտ չմնա որևէ կասկած իրական կեղծարարների ու ստախոսների վերաբերյալ, իշխանությանն առաջարկում եմ գործարք։

Իրենք ամբողջությամբ հրապարակում են.
1. Անհետ կորածների թիվը;
2. Արցախում հաշվառված և զոհերի պաշտոնական ցուցակի մեջ միտումնավոր չներառած զոհերի թիվը;
3. Հայաստանում հաշվառված, հայտնաբերված, մարմինները հարազատներին հանձնած, բայց պաշտոնսկան ցուցակի մեջ չներառած զոհերի թիվը;
4. Գերիների իրական և ճշտված թիվը։

Եթե վերը նշված իրական թվերի հանրագումարը պակաս եղավ 10.000-ից, ապա ես կընդունեմ իմ սխալը և ներողություն կխնդրեմ մեր հայրենակիցներից։ Իսկ եթե այդ թիվը 10.000-ից ավելին եղավ, ապա Նիկոլ Փաշինյանն ու իր ադրբեջանական գործակալական ողջ թիմը կխոստովանեն, որ իրենք ստախոս են ու կեղծարար, թաքցրել են հազարավոր զոհերի անունները, իսկ նրանց հարազատներին ստել են նրանց երեխաների հնարավոր գերության մեջ գտնվելու մասին։

Կսպասեմ իշխանության արձագանքին։ Իսկ եթե 3 օրվա մեջ պատասխան չստացվեց, ապա ես իրավունք կունենամ հաստատապես պնդելու ու հայտարարելու, որ 44 - օրյա պատերազմում մեր զոհերի իրական թիվը անցնում է 10.000-ը, Նիկոլ Փաշինյանը սրիկա է, ստախոս, կեղծարար, ով խաբել է և շարունակում է լկտիաբար խաբել հազարավոր մեր քաղաքացիներին։

Ժամանակը գնաց . . .

Հ.Գ. Որպեսզի հեշտացնեմ սրիկաների, ստախոսների ու խաբեբաների գործը, խորհուրդ կտամ նրանց տվյալները ստանալ Կարմիր խաչի տարածաշրջանային գրասենյակից։ Եթե իհարկե իրենք չունեն այդ տվյալները», - գրել է Ղազինյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ