Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տանը տեղի ունեցած կողոպուտին, որի ժամանակ գողացել են Աշոտ Մինասյանի ու նրա եղբոր՝ Արցախի առաջին պատերազմի ժամանակ ստացած մեդալները։ Գրառման մեջ ասվում է․
«Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում.
1) Աշոտ Մինասյանը կապիտուլյանտի սկզբունքային ընդդիմախոսներից է, հետևաբար նրա տան նկատմամբ ոտնձգության հիմնական վարկածներից մեկը պետք է բնականորեն լինի քաղաքական շարժառիթով հարձակումը։ Եթե ամենակարճ ժամկետում հանցագործությունը չբացահայտվի, ապա յուրաքանչյուրս լիարժեք իրավունք կստանանք պնդել, որ հարձակման շարժառիթը հաստատապես քաղաքական էր։
2) Այս գործի օրինակով իրավապահները պետք է ապացուցեն, որ շարունակում են մնալ հանցանքների բացահայտմամբ, խափանմամբ ու կանխմամբ զբաղվող կառույցներ և ամբողջությամբ չեն վերածվել «կապիտուլյանտական գրաքննության գործակալությունների»։
3) Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության արդյունքում հափշտակվել են նրա և իր նահատակված եղբոր մարտական պարգևները։ Հետևաբար սա ոտնձգություն է նաև ՀՀ Զինված ուժերի, դրանց պատվի ու հեղինակության նկատմամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը