Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի միջև արտահերթ ընտրությունների վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։
«Բանակցություններ վարել ենք, և ըստ էության, վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների գործընթացի հետ», - վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Մենք ենք կապում, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին նաև գումարվել է ԳՇ խնդիրը։ Այս պահին չունենք որևէ համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ։ Որքանով հասկանում եմ՝ կլինի հանդիպում նաև մեր գործընկեր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Միայն մեր դիրքորոշումով չեն կարող գործընթացներն առաջ գնալ և խորհրդարանը չի կարող ցրվել։ Երբ ԲՀԿ դիրքորոշումը քննարկվի, կարծում եմ, նորից կլինեն բանակցություններ», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ այն, որ պետք է ճանապարհներ գտնել երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, կա հասկացվածություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը