04 03 2021

ժողովուրդը ձեզ ընտրել է, որպեսզի օրենսդիր իշխանությանը բնորոշ գործառույթ իրականացնեք․ Արա Զոհրաբյան

ժողովուրդը ձեզ ընտրել է, որպեսզի օրենսդիր իշխանությանը բնորոշ գործառույթ իրականացնեք․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ-ում երեկ ԲԴԽ նախագահի մասնակցությամբ հարցուպատասխանին:

 

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության (հարակից) պատգամավորների կողմից ուղղված հարցերի բովանդակությունն ու որակը բացահայտեցին այս պատգամավորների իրական վերաբերմունքը մեր պետության և Սահմանադրության նկատմամբ:

 

Այս մարդիկ վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը վերածեցին ԲԴԽ նախագահից հաշիվ պահանջելու հարցի, իրենց վերագրելով ժողովրդից ընտրված լինելու իշխանությունը:

«Իմ քայլի» և հարակից պատգամավորներ, հիշեցնում եմ ձեզ, որ՝

պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ԲԱԺԱՆՄԱՆ ու հավասարակշռման հիման վրա (Սահմանադրության 4-րդ հոդված).

դատական իշխանությունը, այդ թվում՝ ԲԴԽ-ն, ձեզ հաշվետու չէ.

ժողովուրդը ձեզ ընտրել է, որպեսզի օրենսդիր իշխանությանը բնորոշ գործառույթ իրականացնեք, այսինքն՝ ընդունեք որակով և անհրաժեշտ օրենքներ, այլ ոչ թե՝ դատարաններ շրջափակեք, հակասահմանադրական եղանակով Սահմանադրություն փոխեք, միջամտեք դատական իշխանության գործերին:

Հ.Գ. Քրեական օրենսգիրքը 10-15 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում սահմանադրական կարգը տապալելու համար, որը դրսևորվել է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ