Արցախի համար» դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բարձրացված աղմուկը կարծես մոռացության է մատնվում։ Ավելորդ է անգամ նշել, որ հիմնադրամի նվիրաբերության հետ կապված մամուլում բազմաթիվ բացահայտումներ արվեցին՝ ինչպես գումարների ոչ նպատակային ծախսման, այնպես էլ նվիրաբերության իրավական հիմքերի մեղմ ասած վիճահարույց լինելու վերաբերյալ։
Ի պատասխան բազմաթիվ հարցումների «Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացրել են, որ հրավիրվել է միջազգային հեղինակություն վայելող անկախ աուդիտորական ընկերություն՝ իրականացնելու աուդիտորական ուսումնասիրություն՝ 2020թ.-ի ընթացքում Հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարների և դրանց օգտագործման նպատակայնության և արժանահավատության կապակցությամբ։ Արդյունքները կներկայացվեն հանրությանը։ Եվ մինչ մենք սպասում ենք հիմնադրամի աուդիտորական եզրակացությանը, լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց Հիմնադրամի կողմից Կառավարությանը տրամադրված գումարների յուրացման վերաբերյալ։ Ներկայացված տեղեկությունները վերաբերում են մի քանի էպիզոդներով փողերի յուրացմանը։ Մենք փորձել ենք ի մի բերել հրապարակված կոռուպցիոն սխեմաները, որոնց մասին արդեն տևական ժամանակ է ահազանգում են լրատվամիջոցները, սակայն համառորեն լռում են իրավապահները.
Սրանք կոռուպցիոն լուրջ հանցանքներ են. սա էլ կորոնավիրուսի պայմաններում փողոցները ախտահանելու անվան տակ արված չարաշահումներ չեն։ Այս տեղեկությունները պետք է իրավապահների կողմից մանրամասն քննության առարկա դառնան՝ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ իրավական առումով գործել են կոռուպցիոն լուրջ սխեմաներ և յուրացվել են պետբյուջեի գումարներ և որպես օգնություն ուղարկված ապրանքներ, այլ նաև այն պատճառով, որ այս գործողություններում առկա է բարոյական բաղադրիչ՝ խոսքը վերաբերում է պատերազմի կարիքների համար տրամադրված գումարներին և իրերին։
«Իմ Ձայնը» նախագիծ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը