02 03 2021

Պատահական չէ, որ Էդմոնն է Նիկոլի ղեկավարությամբ արտահերթ ընտրություններ անցկացնելու լոբբինգ անում․ Աղասի Ենոքյան

Պատահական չէ, որ Էդմոնն է Նիկոլի ղեկավարությամբ արտահերթ ընտրություններ անցկացնելու լոբբինգ անում․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ կասկած չկա, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի կամքը, Էդմոն Մարուքյանը չէր հայտնվի խորհրդարանում և հենց դրա համար էլ Փաշինյանի ղեկավարությամբ արտահերթ ընտրություններ անցկացնելու լոբբինգով զբաղվում է Մարուքյանը։ Գրառումը՝ ստորև․

«Որեւէ բանական մարդ այլեւս կասկած չունի, որ եթե չլիներ Նիկոլի կամքը, Էդմոնը չէր հայտնվի խորհրդարանում։ Եվ պատահական չէ, որ Էդմոնն է լոբբինգ անում Նիկոլի ղեկավարությմաբ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, քանի որ շատ ավելի հեշտ է Նիկոլին ծառայություններ մատուցել եւ դրա դիմաց տեղեր ստանալ ԱԺ-ում, քան նրան պաշտոնանկ անել, ժամանակավոր կառավարություն կազմել, հետո էլ նոր ընտրություններ՝ առանց որեւէ երաշխիքի, որ կնվաճես պատգամավորական մանդատներ։

 

Իսկ քանի՞ լատենտ «Էդմոն» կա ընդդիմության մեջ, քանի՞ ուժ կա, ով ավելի դյուրությումբ արդեն իսկ կսկսի բանակցություններ Նիկոլի հետ, քան կգնա հրաժարական-անցումային կառավարություն-արտահերթ ընտրություններ-չերաշխավորված մանդատներ ճանապարհով։

Մի հին ռուսական հեքիաթ կա, երբ հարուտ վաճառականը քառասուն ծով ու քառասուն երկիր հեռու առեւտրի պետք է գնա, եւ իր դուստրերից պատվերներ է վերցնում։ Ավագը խնդրում է գեղեցիկ ու շքեղ հագուստներ, միջնեկը՝ գոհարեղեն ու ոսկեղեն։

 

- А что тебе принести, Аленушка, дочь моя младшая, самая любимая?

- Папа, принеси мне вибратор.

- Ты что, с ума сошла, доченька?

- Ладно, пойдем по длинному пути: принеси мне Аленький цветочек.

Так вот, շատ ընդդիմադիրներ չեն ուզում գնալ երկար ճանապարհով, եւ պետք չի զարմանալ, որ հանրահավաքները հաճախ ժամավաճառության են վերածվում, Նիկոլի վրա ճնշման իմիտացիայի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ