01 03 2021

Քո ներողությունով մեր տղաներին հետ չենք բերելու, Շուշին հետ չենք բերելու. Իշխան Սաղաթելյան



Ներողությունով մեր կորած տղերքին հետ չենք բերելու, Շուշին ու հադրութը հետ չենք բերելու, ներողությունը շատ քիչ է, դավաճանը պետք է հեռանա: Այս մասին Բաղրամյան պողոտայում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Նա տեղեկացրեց, որ պայքարը շարունակվում է և Բաղրամյան պողոտան կրկին լինելու է փակ այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել:

Իշխան Սաղաթելյանը հավաքվածներին կոչ արեց չորեքշաբթի ժամը 16:00-ին շրջափակել Ազգային ժողովը, քանի որ նախատեսվում է կառավարություն-ԱԺ հարցուպատասխան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ