Մարտի մեկի հիմնական ոճրագործը Նիկոլ Փաշինյանն է, այս մասին Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Մենք այսօր հավաքվել ենք բանակին սատարելու, բանակը մենք բոլորս ենք ու այսօր կանգնած ենք հայկական բանակի շարքում», - ասաց նա։
Օհանյանը նշեց, թե միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Էրդողանն են ասել, որ Գլխավոր շտաբի արած հայտարարությունը հեղաշրջման փորձ է։
«Բանակը պետք է նայի ու ասի, թե ինչպես են մեր հողը մաս-մաս հանձնում, բանակը ճիշտ է արել ու բանակի հրամանատարությանը վարչապետն իրավունք չունի ո՛չ պաշտոնից ազատելու, ո՛չ էլ հետապնդելու», - ասաց նախկին նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը