01 03 2021

2008-ի մարտի 1-ի հետևում գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց գործիքը․ Թևանյան



Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը Բաղրամյան պողոտայում մի շարք հարցեր բարձրացրեց՝ համոզմունք հայտնելով, որ հետագայում դրանք դառնալու են քրեական հատորների թեմաներ:

«Ով էր պատվիրել Վազգեն Սարգսյանի սպանությունը, ինչ կապ կա Նիկոլ Փաշինյանի և Նաիրի Հունանյանի միջև, ինչու տեղի ունեցավ մարտի 1-ի սպանդը, ինչ էր շահելու գլխավոր շահառուն և ով էր այդ գլխավոր շահառուն, ինչ է սպասվում և ինչ է պետք է անել»,- ասաց Թևանյանը:

Նա նշեց, որ քաղաքականության մեջ անբարոյականությունը սկսվեց այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ Ղարաբաղը բեռ է, որ միայն Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով է հնարավոր զարգացնել Հայաստանը. «Դրա պատասխանը չտվրեց, դա ծնեց հոկտեմբերի 27, 1995-1996 թբվականի կեղծիքներ: 1998-ին ազատվեցինք դրանից, բայց 2018-ին դա վերադարձավ, իսկ 2020-ին հանձնեց Արցախի պետականությունը»,-ասաց Թևանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ