Բանակին հանգիստ թողեք, մի՛ քաղաքականացրեք, բանակը թող զբաղվի բանակը վերականգնելու գործով, մենք քաղաքական գործիչներով գնանք արտահերթ ընտրությունների։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը նաև հայտարարեց, որ ցանկացած կոմպրոմիսի պատրաստ է․ «Ցրեք խորհրդարանը, գնանք ընտրության: Ինչ ուզի՝ պատրաստ եմ, ցանկացած հուշագիր ստորագրում եմ՝ կցրի՞: Իրենց փաստարկները պատրվակներ են՝ առանց նախապայմանների, նախապայմաններով։ Պատրաստ եմ կատարել ցանկացած հակասահմանադրական քայլ, եթե բանակին հանգիստ թողնեն, որովհետև դա հղի է ցնցումներով»,- նկատեց Մարուքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը