01 03 2021

ԱԺ-ի մեծամասնությունը գործադուլ է հայտարարել. Արա Սահակյան



Պետք է ասել, որ գտնվում ենք քաղաքական ճգնաժամի մեջ, և այն իշխանության հիմար քայլերի պատճառով շարունակ խորանում է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը:

«Պարզ է, որ իշխանությնն առանց մտածելու շատ արագ այն գնահատեց ռազմական հեղաշրջման փորձ և մեղադրում են զինվորականներին: Խոսվում է այն մասին, որ Սահմանադրության 14-րդ հոդվածն արգելում է զինվորականներին զբաղվել քաղաքականությամբ և պահպանել քաղաքական չեզոքություն: Պետք է ասել, որ նրանց կողմից մենք ոչ մի խախտում չենք տեսել և եթե իշխանություններից մեզ հիմա լսում են, թող ասեն, որ այս զինվորականները պատկանում են որևէ կուսակցության, կամ կազմակերպում են քաղաքական հավաքներ, չնայած նրանք որևէ այդպիսի իրավախախտում չեն կատարել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ