Երևանը չի հրաժարվում Բաքվի հետ երկխոսությունից, սակայն դրա համար համապատասխան մթնոլորտ է հարկավոր, օրակարգի ձևավորում: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը։ «Մենք երբեք չենք հրաժարվում հանդիպումներից։ Սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն դրա անցկացումը արձանագրելու նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Առաջին հերթին խոսքը համապատասխան մթնոլորտի ստեղծման, կոնկրետ օրակարգի ձեւավորման մասին է», - ասել է Այվազյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հանդիպում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար հետ, և արդյոք բանակցություններ են ընթանում երկու երկրների ղեկավարների հանդիպման կազմակերպման վերաբերյալ։ Նրա խոսքով ՝ ոչ պակաս կարևոր է, որ հանդիպումներն անցնեն «մյուս կողմի՝ պայմանավորվածությունների հասնելու ունակության առկայության պարագայում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը